1990թ. «Վրիժառու» ջոկատի հրամանատար՝ Սարի թաղի Վրեժը, զենքով մտավ Վեհարան և պահանջեց օրհնել իրեն (եթե չեմ սխալվում, որպես թագավոր):
Այսօր` 2025թ. հունիսի 10-ին, Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ Վեհարանն ազատելու նպատակով պատրաստվում է «համակարգող խումբ» ստեղծել:
Եթե Փաշինյան Նիկոլը գործունեություն ծավալեր 90-ականների սկզբին, ապա «համակարգող խումբը» ջոկատ կկոչվեր, իսկ իրեն Իջևանի Նիկոլ կանվանեին:
Սակայն, Փաշինյան Նիկոլի և Սարի թաղի Վրեժի միջև էական տարբերություն կա:
Սարի թաղի Վրեժը ազատամարտիկ էր, Արցախն ազատագրողներից մեկը:
Այս իմաստով, Փաշինյան Նիկոլը Սարի թաղի Վրեժի հակապատկերն է:
Սարի թաղի Վրեժը Վեհարանն «ազատել» չէր ցանկանում, հակառակը` կաթողիկոսի օրհնությունն էր հայցում:
Ի տարբերություն, Փաշինյան Նիկոլն օրհնության փոխարեն ցանկանում է «ազատել» Վեհարանը:
Սարի թաղի Վրեժը զենքով մտավ Վեհարան, սակայն որևէ մեկին, որևէ վնաս չպատճառեց:
Փաշինյան Նիկոլն, ըստ էության, պատրաստվում է էական, միգուցե, վնասաբեր, փոփոխությունների ենթարկել Վեհարանը:
Պարզ համադրումից ակնհայտ է Փաշինյան Նիկոլի և Սարի թաղի Վրեժի միջև եղած տարբերությունը, թեպետ նրանք երկուսն էլ պատմության մեջ կհիշվեն, որպես Վեհարանի անկոչ հյուրեր:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ